Կարևոր իրադարձություններ

Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթը

24 Ապրիլ, 2024 21:39
Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին օրենքների փաթեթը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ։

«Լավ օր է Ամերիկայի համար, լավ օր է Եվրոպայի համար, լավ օր է համաշխարհային խաղաղության համար:

Դա մեծ տարբերություն է առաջացնում: Ես պարզապես ստորագրել եմ Ազգային անվտանգության մասին օրենքը, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից այս շաբաթավերջին և Սենատի կողմից երեկ:

Սա աշխարհն ավելի անվտանգ կդարձնի»,- նշել է նա։

Սպասվում է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կվերսկսի զենքի մատակարարումն Ուկրաինային։

 

 

Լրահոս

Դիտել ավելին