Կարևոր իրադարձություններ

Կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը. Բորել

24 Ապրիլ, 2024 19:18
Կոչ եմ անում Վրաստանին հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը. Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը։

«Ես կոչ եմ անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին՝ հետ կանչել այս օրինագիծը։ Ինչպես և նախորդ տարի, այժմ էլ պարզ է, որ այս օրենքն անհամատեղելի է ԵՄ չափանիշների և արժեքների հետ։ Ընդունման դեպքում այն կվտանգի Վրաստանի առաջընթացը դեպի ԵՄ», - հայտարարել է պաշտոնյան։

Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որին հետևեցին բողոքի ցույցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին