Կարևոր իրադարձություններ

Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ

24 Ապրիլ, 2024 18:35
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ հայտարարություն է տարածել։

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն վնասվածքը, որը շատերը շարունակում են կրել։

Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը խորը նշանակություն ունի շատ կանադացիների, մասնավորապես կանադահայերի համար։  Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունը երբեք չմոռացվի։

Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, այն մեզ հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության՝ ի պաշտպանություն բազմազանության, ներառականության և մարդու իրավունքների. դա է մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունը:

Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է»,-գրել է Թրյուդոն՝ եզրափակելով․

«Եկեք կառուցենք հասարակություն, որտեղ ամեն մեկն իրեն ապահով կզգա խտրականությունից և բռնությունից»։

 

Լրահոս

Դիտել ավելին