Կարևոր իրադարձություններ

Արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով

23 Ապրիլ, 2024 23:13
Արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք: 

Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ:

Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին