Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել

23 Ապրիլ, 2024 18:00
Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները:

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, Հարավային Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը:

ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության §Խաղաղության խաչմերուկ¦ նախագիծը, կարեւորել Իտալիայի աջակցությունը ծրագրի իրականացման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում:

Հայաստանը կարող է վստահաբար ապավինել Իտալիայի աջակցությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում, - նշել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ համագործակցության վերաբերյալ արձանագրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին