Կարևոր իրադարձություններ

Մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը (լուսանկարներ)

23 Ապրիլ, 2024 17:45
Մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը (լուսանկարներ)

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականներն ապրիլի 24-29-ը կմասնակցեն Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։

Մեծահասակների կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը, իսկ երիտասարդներից պայքարի դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին