Կարևոր իրադարձություններ

Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն

23 Ապրիլ, 2024 17:18
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն

2024 թվականի ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասինոր նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի 62-ամյա բնակիչով ժամեր անցգիտակցության չգալովմահացել է:

Նույն օրը՝ ժամը 22։10-ին, նույն բնակավայրի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասինոր 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, իրենց տանը իր 38-ամյա եղբայրը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, խոհանոցային դանակով հարվածել է հորը՝ հիվանդանոց տեղափոխված վերոհիշյալ 62-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով (սպանությունը՝ կատարված մերձավոր ազգականի կողմից), նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներայդ թվում՝ շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել վիճաբանությանորի ժամանակ վերջինսվերցնելով խոհանոցային դանակըմոր ներկայությամբհարվածներ է հասցրել հոր կրծքավանդակի աջ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննությունորի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը՝ արնանման հետքերով։ Նշանակվել են դիակի դատաբժշկականդատակենսաբանականդատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Իրականացված քննչականօպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ տուժողի որդինհայտնաբերվել ևհանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, ձերբակալվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 2-րդ մասի 9-րդ կետովՄիջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում էորի շրջանակներում կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին