Կարևոր իրադարձություններ

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման հեռանկարների շուրջ

23 Ապրիլ, 2024 12:26
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման հեռանկարների շուրջ

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ:

Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին`ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարևորությունը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

«Կանադան մեր վստահելի գործընկերն է», - նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը` վերահաստատելով Հայաստանի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման, երկու խորհրդարանների աշխատակազմերի միջև գործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Առաձնահատուկ ընդգծվել է կանադական խորհրդարանական կենտրոնի դերը:

Անդրադարձ է կատարվել Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին