Կարևոր իրադարձություններ

«Ինտեր»-ի հաղթանակն ու Մխիթարյանի պատմական նվաճումը

23 Ապրիլ, 2024 01:01
«Ինտեր»-ի հաղթանակն ու Մխիթարյանի պատմական նվաճումը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացավմիլանյան դերբին՝ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էինգրոհներով:

Սակայն «Ինտեր»-ն առաջինն օգտագործեց իր պահը: 18-րդ րոպեին գլխի հարվածովհանդիպման հաշիվը բացեց Աչերբին: «Միլան»-ը բաց թողած գնդակից հետո մի քանի լավհնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն չիրացրեց դրանք:Թիմերն ընդմիջման գնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Տյուրամը: «Միլան»-ին հաջովեց միայն հեղինակության գնդակ խփել: Աչքի ընկավ Տոմորին: Ի վերջո «Ինտեր»-ը հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ինտեր»-ն այս հաղթանակից հետո հավաքեց 86 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն:

Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ 5 լիգաներից մեկի՝ Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին