Կարևոր իրադարձություններ

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

22 Ապրիլ, 2024 22:47
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը մրցեց Մոլդովայից Անդրեյ Զապլիտնիի հետ և գերազանցեց նրան:

Մանասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչը, որը կկայանա ապրիլի 25-ին:

Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել Նարեկ Հովհաննիսյանը,Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին