Կարևոր իրադարձություններ

Մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք. Փաշինյան

22 Ապրիլ, 2024 22:36
Մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Արևմուտքի հետ ՀՀ հարաբերությունների սերտացմանը.

«Իրականում մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, եթե նույնիսկ շատերը բերում են օրինակը, որ 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացել են, հեղափոխությունից առաջ Հայաստանը և ԵՄ-ն ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր:

Այդ պայմանագիրը կյանքի կոչելու պատասխանատվությունն արդեն մեր կառավարության վրա ընկավ, իհարկե, նաև ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները ստեղծեցին և ստեղծում են օբյեկտիվ պայմաններ՝ մեր հարաբերություններում դինամիկ զարգացում արձանագրելու, բայց ես նկատի ունեմ՝ եթե մի պահ ընթացիկ լրատվական հեղեղներից և հոսքերից դուրս գանք՝ ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում, եթե առավել ևս արձանագրենք, որ 2018 թ. հեղափոխությունից հետո մենա նաև ասել ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով որդեգրած քաղաքականություն չէ, ռազմավարություն է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին