Կարևոր իրադարձություններ

Տավուշի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ Մհեր Գրիգորյանի հանդիպումն ավարտվել է

22 Ապրիլ, 2024 21:51
Տավուշի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ Մհեր Գրիգորյանի հանդիպումն ավարտվել է

Կառավարության շենքում տեղի է ունեցել փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:

«Լուրեր»-ի թղթակիցը փոխանցում է, որ հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի գյուղապետերը: Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ:

Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին