Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչինչ չի արել. Փաշինյանը՝ բրիտանական ԶԼՄ-ներին

22 Ապրիլ, 2024 21:10
Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչինչ չի արել. Փաշինյանը՝ բրիտանական ԶԼՄ-ներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների hետ հանդիպմանը հայտարարել է.

«Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։ 

ՀՀ և Ադրբեջանի միջև նոր սահման չպետք է գծենք, գետնի վրա պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեցել են դե յուրե իրավական հիմք»,- նշել է վարչապետը։ 

Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ին․

«Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչինչ չի արել, ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ։ 

Այս պայմաններում մենք չենք կարող ձևացնել, թե այդ ամենը չենք նկատում»։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին