Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են խաղաղապահներն ուղևորվել Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր

22 Ապրիլ, 2024 21:03
 Ինչո՞ւ են խաղաղապահներն ուղևորվել Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր

ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

– Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը:

– ԼՂ-ում տեղակայվելու եւ խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում եւ Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ:

Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում: ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին