Կարևոր իրադարձություններ

Խաղաղության պայմանագրում դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ. Պեսկով

22 Ապրիլ, 2024 20:56
Խաղաղության պայմանագրում դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ. Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, որում դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ։

Ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմա խոսքը գնում է բացարձակապես նոր կյանքի մասին, կա Ադրբեջանի տարածք, կան շարունակվող բանակցություններ երկու երկրների միջև, սահմանների սահմանազատման շուրջ, որոնց կեսն արդեն համաձայնեցված են։

Եվ երկու երկրների միջև աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նույնպես կան դեռևս չհամաձայնեցված հոդվածներ»,- նշել է նա։

 

  
 

Լրահոս

Դիտել ավելին