Կարևոր իրադարձություններ

Պեսկովը՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին

22 Ապրիլ, 2024 20:14
Պեսկովը՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են այն ​​բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ:

Աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում փոխվել են, և խաղաղապահներին այնտեղ այլևս գործառույթներ չեն մնացել»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին