Կարևոր իրադարձություններ

Լծեն-Տաթև հատվածում կատարվում են փլվածքի մաքրման աշխատանքներ (տեսանյութ)

22 Ապրիլ, 2024 00:30
Լծեն-Տաթև հատվածում կատարվում են փլվածքի մաքրման աշխատանքներ (տեսանյութ)

Մ-2 միջպետական ճանապարհի 234-րդ կմ-ում (Լծեն-Տաթև հատվածում) կատարվում են փլվածքի մաքրման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

«Տեղեկացնենք, որ վերջին օրերին առատ տեղումների հետևանքով հանրապետության լեռնային հատվածներում արձանագրվում են փլուզումներ։

Անձրևից գրունտը գերխոնավանում է, ինչի պատճառով էլ տեղի են ունենում փլվածքներ կամ քարաթափումներ։

Տեղեկացնենք նաև, որ Մ-2-ի նշված հատվածի փակ լինելու պատճառով երթևեկությունն այս պահին իրականացվում է Տաթև-Շինուհայր-Գորիս-Սիսիան ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ այսօր փլվածք էր տեղի ունեցել Լծեն-Տաթև հատվածում:

 

Լրահոս

Դիտել ավելին