Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 24-ին կգործեն անվճար երթուղիներ

21 Ապրիլ, 2024 17:09
Ապրիլի 24-ին կգործեն անվճար երթուղիներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են որ ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն՝ հետևյալ երթուղիներով. հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի – Իտալիայի- Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:

հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

 

Լրահոս

Դիտել ավելին