Կարևոր իրադարձություններ

Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը

20 Ապրիլ, 2024 22:17
Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է սահմանների սահմանազատման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը:

«Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:

Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, եղել է նաև Բրյուսելում քննարկումների հիմնական տարրը»,-X-ի էջում գրել է պաշտոնյան։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը:

 

Լրահոս

Դիտել ավելին