Կարևոր իրադարձություններ

Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. Փաշինյան

20 Ապրիլ, 2024 14:36
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. Փաշինյան

Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:

«Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավների/էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառակուսի կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք»։

Վարչապետի խոսքով՝ պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը:

«Ես ոչ թե դա կասկածի տակ եմ դնում, այլ ասում եմ, որ աշխատանքային պրոցեսում սահմանազատման հանձնաժողովները սեղանին պետք է դնեն փաստաթղթերը: Երբ մենք դա դե յուրե կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, որովհետև այն պարփակված է սահմանով և գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,- ասել է վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին