Կարևոր իրադարձություններ

Զելենսկին կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի ՀՕՊ համակարգը

20 Ապրիլ, 2024 15:03
Զելենսկին կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի ՀՕՊ համակարգը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան անդրադարձել է Կիևին 61 միլիարդ դոլարի ամերիկյան աջակցության՝ հանրապետականների հեղինակած փաթեթին, որն այսօր ներկայացվելու է քվեարկության:

Նա հույս է հայտնել, որ փաթեթը կընդունվի, քանի որ Կիևը այլընտրանքային տարբերակ չունի:

Վլադիմիր Զելենսկին էլ կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի ՀՕՊ համակարգը:

«Մեր գործընկերները կարող են դա անել, ինչպես տեսանք Մերձավոր Արևելքի դեպքում»,- նշել է երկրի նախագահը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին