Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում ցույցերը չեն դադարում

20 Ապրիլ, 2024 00:30
Թբիլիսիում ցույցերը չեն դադարում

Վրաստանի խորհրդարանի դիմաց շարունակական բողոքի ցույցի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտայի ճանապարհը, իսկ այնուհետև՝ սկսել շարժվել դեպի Արդարադատության տուն:

Ինչպես գրում է aliq.ge-ն, ցույցի մասնակիցները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ և վանկարկում են՝ «Ոչ ռուսական ռեժիմին», «Կեցցե Եվրամիությունը», «Կեցցե Վրաստանը»։ Նրանց խոսքով՝ իրենք չեն դադարեցնի բողոքի ակցիաները, քանի դեռ իշխող կուսակցությունը հետ չի կանչել նշված օրինագիծը։

Ցույցի կազմակերպիչներից, «Դաֆիոն» ուսանողական շարժման անդամ Զվիադ Ծեկլաձեի խոսքով, իրենց նպատակն է երիտասարդների շրջանում ավելի խորացնել նրանց իրազեկումը, թե ինչու է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը վտանգավոր Վրաստանի ժողովրդի համար:

Վերջին երկու օրերին տեղի ունեցող ցույցերն ինքնակազմակերպված են, ուսանողները նշում են, որ չեն պատրաստվում դադարել բողոքի ալիքը, քանի որ առաջին հերթին օրենքի հետևանքները հենց իրենց վրա են անդրադառնալու՝ այլևս չեն օգտվելու փոխանակման ծրագրերից դեպի Եվրոպական երկրներ, չեն կարողանալու ուսում ստանալ արտերկրում, չեն կարողանալու ստանալ ոչ ֆորմալ կրթություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին