Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում

20 Ապրիլ, 2024 00:07
Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում

Ապրիլի 19-ին՝ ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող հարևան երկու տան տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։03-ին, մարվել՝ 17։14-ին։ Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 160 քմ) և մյուս տան տանիքի (134 քմ) մոտ 70 քմ հատվածը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին