Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին. Կլաար

19 Ապրիլ, 2024 23:35
Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին. Կլաար

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X սոցիալական էջում գրել է.

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների Տավուշի հանդիպումները հուսադրել են Եվրամիությանը։

Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով»։

Ինչպես ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ սահմանազատման պետական հանձնաժողովների այսօր կայացած 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել սահմանազատումը Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին