Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված. Արման Եղոյան

19 Ապրիլ, 2024 20:31
Հեղինակ՝ Արման Եղոյան
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված. Արման Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, որտեղ պետական սահմանապահ հսկողություն կիրականացնեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունները։

Սա՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը չունի սահման և ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը պատրաստվում է զիջել իր սուվերեն տարածքից որևէ քառակուսի մետր։

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման հետագա գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով․ մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր»։

 

Լրահոս

Դիտել ավելին