Կարևոր իրադարձություններ

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Սյունիքում (տեսանյութ)

19 Ապրիլ, 2024 20:04
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Սյունիքում (տեսանյութ)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքային պլանի համաձայն՝ ապրիլի 18-ին Կապան քաղաքում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Սյունիք ԳԳՄ» մասնաճյուղում անցկացվեց «Երկրաշարժի հետևանքով Սյունիքի ԳԳՄ-ի փլուզված շինությունում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ղեկավարն էր Սյունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ․ Հովհաննիսյանը:

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի հմտությունները փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև ապահովել վերջիններիս ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունը այլ ծառայությունների հետ։

Ուսումնավարժությանը ներգրավված էին Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ և բնակչության պաշտպանության բաժնի փրկարարական ծառայողներ, Կապանի ՀՓՋ-ից 2 մարտական հաշվարկ, ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի գումարտակի ծառայողներ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Սյունիքի ԳԳՄ» մասնաճյուղի կազմավորումներ, «ՀԷՑ» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի վթարային և «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության ծառայության գծային բրիգադներ։

Ըստ սցենարի՝ սույն թվականի ապրիլի 18-ին տեղական ժամանակով ժամը 10:55-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ահար քաղաքում տեղի էր ունեցել 6-7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժն առավել ուժեղ զգացվել էր Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքներում: Ուժեղ երկրաշարժից վնասվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Սյունիք» մասնաճյուղի շենքը:

Արձագանքող ուժերի՝ փրկարարական և ոստիկանական ծառայողների կողմից իրականացվեցին հետախուզություն, որոնողափրկարարական, վթարավերականգնողական, հրդեհաշիջման, վտանգավոր տեղամասերի ամրակապման աշխատանքներ, առաջին օգնության ցուցաբերում, երթևեկության սահմանափակում, մասնաշենքի տարածքի սահմանազատում և հասարակական կարգի պահպանություն, «ՀԷՑ» ՓԲԸ «Տաթև» և «Սյունիքի ԳԳՄ» մասնաճյուղերի վթարային բրիգադների աշխատակիցների կողմից՝ մասնագիտական հետախուզություն, էլեկտրոէներգիայի և գազամատակարարման վերականգնման աշխատանքներ:

Ուսումնավարժության ընթացքում ակտիվ գործեցին բոլոր ծառայությունները: Ամփոփելով արդյունքները, նշվեցին ուսումնավարժության ժամանակ տեղ գտած թերությունները և տրվեցին հանձնարարականներ՝ վերջիններիս վերացման ուղղությամբ:

Անցկացված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքը գնահատվեց «լավ»:

 

Լրահոս

Դիտել ավելին