Կարևոր իրադարձություններ

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

19 Ապրիլ, 2024 16:10
Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։          

Հրատարակությունը  ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։

Հիշեցնենք, որ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ Նպատակն է տարածել ու հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվությունը։ 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»  գիրքն ամբողջությամբ հիմնված է գիտական հենքի վրա։ Այստեղ ներկայացված են ոչ միայն պատմամշակութային հուշարձանները, այլև կարևոր ստուգաբանություններ տեղանունների վերաբերյալ։

Ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ համալրվում են աշխարհի առաջադեմ գրադարանների, մշակութային, հայագիտական կենտրոնների հայկական ֆոնդերը։

 

Լրահոս

Դիտել ավելին