Կարևոր իրադարձություններ

Հանդիպումների ընթացքում հյուրերը հետաքրքրվել են երկրի անվտանգային հարցերով, տարածաշրջանի խաղաղությանն ուղղված գործընթացներով

19 Ապրիլ, 2024 15:32
Հանդիպումների ընթացքում հյուրերը հետաքրքրվել են երկրի անվտանգային հարցերով, տարածաշրջանի խաղաղությանն ուղղված գործընթացներով

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:

Հանդիպումների ընթացքում հյուրերը հետաքրքրվել են մեր երկրի անվտանգային հարցերով, տարածաշրջանի խաղաղությանն ուղղված գործընթացներով, Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ Հայաստանիհարաբերությունների ներկա վիճակով:

Պատգամավորները տվել են պարզաբանումներ, ինչպես նաեւ պատասխանել են աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտի եւ բուհական համակարգի բարեփոխումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին