Կարևոր իրադարձություններ

Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը

19 Ապրիլ, 2024 15:25
Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների և գործարար համաժողովի կազմակերպման հնարավորություններին, ինչը նոր հարթակներ կստեղծի գործարարների համագործակցության համար։

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին