Կարևոր իրադարձություններ

Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

18 Ապրիլ, 2024 16:49
Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները:

Արդյունքում գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը հանգեցնելու է պետբյուջեի ծախսերի կրճատում, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսվարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև սպառում: Ապրանքների իսկության վերահսկումը կիրականացվի հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով։

 

Լրահոս

Դիտել ավելին