Կարևոր իրադարձություններ

Կփոխհատուցվի վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը վճարելու նպատակով

18 Ապրիլ, 2024 15:50
Կփոխհատուցվի վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը վճարելու նպատակով

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 5,022.1 հազար դրամ կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման և կեցության ծախսերը վճարելու նպատակով:

Առաջին կարգի զինհաշմանդամ Մանվել Հակոբյանի 2020թ. 44-օրյա պատերազմում ստացել է ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող բեկորային վիրավորում, Լ1-Լ3 ողերի բազմաբեկոր կոտրվածքով, ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով: Գումարը կհատկացվի կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով պայմանավորված իրականացված վիրահատական միջամտությունների (նեյրոստիմուլյատորի տեղադրում), վերականգնողական բուժման և տեղադրված նեյրոստիմուլյատորի ծախսերը փոխհատուցելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին