Կարևոր իրադարձություններ

1 օրում բացահայտվել է հանցագործության 124 դեպք

18 Ապրիլ, 2024 15:03
1 օրում բացահայտվել է հանցագործության 124 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, մարմնական վնասվածք պատճառելու` 11, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, խուլիգանության՝ 6, հոգեկան ներգործության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, խարդախության՝ 4, թմրանյութի իրացման՝ 3, ֆիզիկական ներգործության, վստահված գույքը հափշտակելու և գույքը ոչնչացնեու կամ վնասելու՝ 2-ական բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հրազենի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, ինքնիրավչության, կանխամտածված սնանկության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, փաստաթղթի կեղծիքի, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ինքնասպանության հասցնելու ու արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է շորթման՝ 7, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին