Կարևոր իրադարձություններ

Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին

18 Ապրիլ, 2024 12:54
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջև հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար:

Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում:

ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու գործում՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման անհրաժեշտությունը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը:

Ինգրիդա Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին