Կարևոր իրադարձություններ

Ամստերդամում Թումո կենտրոն կբացվի

17 Ապրիլ, 2024 23:03
Ամստերդամում Թումո կենտրոն կբացվի

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտնում է, որ Նիդերլանդների առաջին Թումո կենտրոնը կբացվի 2025 թվականի սկզբում՝ Ամստերդամում: Կենտրոնում կսովորեն մինչև 1000 ուսանողներ, իսկ մոտ ապագայում կհիմնվի նաև 2 Թումո տուփ՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն տալով ևս մի քանի հարյուր պատանիների:

Նախագծի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի և նիդերլանդական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Թումո Ամստերդամը հնարավոր կդառնա ի շնորհիվ հանրային և մասնավոր սեկտորների գործընկերության, որի մաս են կազմում Ամստերդամի քաղաքապետարանն ու հանրային գրադարանը, ինչպես նաև TomTomAdyenJust Eat Takeaway.com և Miro ընկերությունները:

Կենտրոնը կբացվի Ամստերդամ-Զյուիդոստ շրջանում և կդառնա OBA Next նորարարական լաբի, իսկ հետագայում՝ Ամստերդամի «Ապագայի գրադարանի» մի մասը: Ամստերդամցի պատանիները կուսումնասիրեն 8 թումոյական ոլորտներ, որոնցից 5-ն արդեն որոշված են (խաղերի մշակում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, նկարչություն և երաժշտություն), իսկ հաջորդ 3-ը կընտրվեն ապագա ուսանողների և նրանց ծնողների կողմից՝ բաց քվեարկությամբ:

Թումո Ամստերդամը կդառնա 10-րդ միջազգային Թումո կենտրոնը: Հայաստանում ստեղծված նախագիծն արդեն գործում է Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Ցյուրիխում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում:

 

Լրահոս

Դիտել ավելին