Կարևոր իրադարձություններ

Վարչապետը Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչներին ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)

17 Ապրիլ, 2024 20:09
Վարչապետը Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչներին ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: 

Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին: 

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը: 

Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին