Կարևոր իրադարձություններ

Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում ավտոտնակներ կքանդվեն. խաղահրապարակ ու ֆուտբոլի դաշտ կկառուցվի

16 Ապրիլ, 2024 22:00
Հեղինակ՝ Հայկ Կոստանյան
Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում ավտոտնակներ կքանդվեն. խաղահրապարակ ու ֆուտբոլի դաշտ կկառուցվի

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում թվով 22 ավտոտնակ կքանդվի։

Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ»։

 

Լրահոս

Դիտել ավելին