Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը կայցելի Սաուդյան Արաբիա

16 Ապրիլ, 2024 17:34
Արարատ Միրզոյանը կայցելի Սաուդյան Արաբիա

Ապրիլի 17-18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:

Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին