Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով անվտանգային ֆորումին (լուսանկարներ)

16 Ապրիլ, 2024 16:37
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով անվտանգային ֆորումին (լուսանկարներ)

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին:

Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:

 

Լրահոս

Դիտել ավելին