Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 107 դեպք

16 Ապրիլ, 2024 12:18
Բացահայտվել է հանցագործության 107 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, խարդախության և անձնական ունեցվածքի գողության ՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու`9, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 6, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընտանեկան բռնության ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 3-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման և զինծառայողի կողմից թմրամիջոցներ գործածելու կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալու՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, հարկերից խուսափելու, անձի անձնական տվյալները հրապարակելու, սառը զենքի հայտնաբերման, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, դատական ակտը չկատարելու ու ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, ավազակության և կողոպուտի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին