Կարևոր իրադարձություններ

«Շանթ դաշինք». հայր և որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»

16 Ապրիլ, 2024 09:19
«Շանթ դաշինք». հայր և որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Տեղի ունեցավ «Շանթ դաշինք» կուսակցության երկրորդ համագումարը, որի ժամանակ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում` առաջիկա երեք տարիների համար: Նա հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական հաջորդ ընտրություններին։ Ընտրությունները` կլինեն հերթական, կլինեն արտահերթ, մենք պատրաստվում ենք մասնակցել հաջորդ պառլամենտական ընտրություններին։ Այս ընտրապայքարում մեզ կառաջնորդի Շանթ Հարությունյանը»,-ասաց Շահենը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին