Կարևոր իրադարձություններ

Ովքեր են Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի կազմում

16 Ապրիլ, 2024 00:02
Ովքեր են Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե ստեղծելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է. 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հետ կապված կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե (այսուհետ՝ ազգային կոմիտե) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Ազգային կոմիտեի նախագահին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն ազգային կոմիտեի կատարած աշխատանքների մասին»:

Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին