Կարևոր իրադարձություններ

Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի մի հատված որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար

15 Ապրիլ, 2024 20:20
Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի մի հատված որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար

Ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար և խնդրում են չանհանգստանալ։

 

Լրահոս

Դիտել ավելին