Կարևոր իրադարձություններ

Երրորդ հարկի պատուհանից մեկ տարեկան երեխա է վայր ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է

15 Ապրիլ, 2024 15:51
Երրորդ հարկի պատուհանից մեկ տարեկան երեխա է վայր ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմա և լյարդի սալջարդ հարցականով։ Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ։

 

Լրահոս

Դիտել ավելին