Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում

15 Ապրիլ, 2024 13:52
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում ՝Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված արցախահայ երիտասարդների համար, համահայկական ֆորումի նպատակն է համախմբել երիտասարդներին, և նպաստել կրթական մակարդակի բարձրացմանն ու փորձի ձեռքբերմանը: Միջոցառումը բազմաբաղադրիչ է և հարուստ՝ տարբեր ձևաչափերով. պանելային քննարկումներ, զրույց-բանավեճեր, հանդիպում-քննարկումներ ՝ տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ,ժամանցային ծրագրեր, երգ, պար:

Ֆորումը տեղի կունենա Ծաղկաձորում, սույն թվականի ՝մայիսի 10,11,12-ին:

«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՑԱԽ» 2024 ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈւՄ: 

Ծրագրում ներգրավվել արցախահայ երիտասարդների, կախված մասնակիցների քանակից` կազմել կազմկոմիտե. Մասնակիցներից պատահականության սկզբունքով վիճակահանությամբ ձևավորել 10 հոգանոց խմբեր, որը կնպաստի եռօրյա համահայկական  ֆորումի կամակերպչական հատվածի կանոնավոր ու համակարգված աշխատանքին և պատշաճ մասնակցությանը:  Ձևավորած յուրաքանչյուր խումբ անվանակոչել Արցախի քաղաքների ու շրջանների անուններով.  Յուրաքանչյուր 10 հոգուց բաղկացած թիմ կունենա 1 պատասխանատու, ով կլինի կազմկոմիտեից նշանակված երիտասարդ: Յուրաքանչյուր օրվա օրակարգում ներառել տարբեր ոլորտների ներկայացուցիչների կողմից անցկացվող դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, կրթական աստիճանը բարձրացնող և փորձի ձեռքբերմանն ու փոխանակմանը ուղղված հանդիպումներով, SWOT վերլուծություններով, հոգեբանական թեստերի անցկացումով, ժամանցային խաղերով,մրցույթներով ու մրցանակներով, երգ ու պարով, ինչպես նաև հանրության շրջանում մեծ հարգանք ու սեր վայելող հայտնիների հետ հանդիպումներով ու ճաշկերույթով.

Բանախոսներ, քաղաքական վերլուծաբաններ, մեդիափորձագետներ, իրավաբաններ, կրթական ոլորտի մասնագետներ, եկեղեցականներ, հոգեբաններ, մշակութային գործիչներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: Ժամանցային հատվածի համար՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներ և բլոգերներ (Այլ հայտնիներ):

Մասնակցության հայտերը կարող եք մեզ ուղարկել մինչև ապրիլի 25-ը ներառյալ: Կդիտարկվեն բոլոր այն հայտերը, որոնք լրացված կլինեն ամբողջությամբ և հագեցած տեղեկություններով. Հարցերի համար կարող եք դիմել մեզ` մեր ֆեյսբուքյան էջի միջոցով, կամ զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին