Կարևոր իրադարձություններ

Կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները (տեսանյութ)

14 Ապրիլ, 2024 13:51
Կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները (տեսանյութ)

2023 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի, ոլորտի ներպետական օրենսդրության ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, և վերջինիս արդյունքներով ներկայացվել են իրավակարգավորումների փոփոխության առաջարկներ:

Պաշտպանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 3 տարիների ընթացքում պարեկային ծառայությունում ընդգրկվելու ցանկություն հայտնած կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները:

Ուսումնասիրության և դրա շրջանակում ներկայացված առաջարկների արդյունքում չափորոշիչները ենթարկվել են փոփոխության:

Ուսումնասիրությունն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագրի շրջանակում։ Նշված հարցերին են անդրադառնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։

 

Լրահոս

Դիտել ավելին