Կարևոր իրադարձություններ

Եռամսյակի ամփոփում ԲԸՏՄ-ում

12 Ապրիլ, 2024 23:25
Եռամսյակի ամփոփում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ԲԸՏՄ ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Օրակարգային 2024թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների հարցով, ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ծրագրերով նախատեսված և իրականացված միջոցառումների, ծրագրային ու արտածրագրային ստուգումների, կասեցումների, կանխարգելիչ-վերահսկողական ստուգայցերի արդյունքները։

Քննարկվել և պլանավորվել են խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման, մթնոլորտային օդի պահպանության, ապօրինի որսի, ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

Ուշադրության կենտրոնում է եղել շինհրապարակներում փոշու արտանետումների կանխարգելմանը, համապատասխան թույլտվությունների սահմաններում գործունեություն իրականացնելուն միտված տնտեսավարողների հետ իրազեկման աշխատանքները։

ԲԸՏՄ ղեկավարը հանձնարարել է բնապահպանական իրավախախտումների բացահայտման, կանխարգելման ու արագ արձագանքման համար՝ տեղում ակտիվ համագործակցել համայնքների և իրավապահ մարմինների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին