Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է ՀՀ-ում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը

12 Ապրիլ, 2024 15:57
Քննարկվել է ՀՀ-ում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի ղեկավար Ֆրաուկե Յունգբլուտին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը (CARA), որն այս պահի դրությամբ գտնվում է նախագծային փուլում։ Ծրագրի իրականացման նախնական ժամկետ սահմանված է 2025-2030թթ.-ը։

Ծրագիրը կօժանդակի Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի և իրականացման եղանակների վերակողմնորոշմանը, կանդրադառնա գյուղատնտեսության ոլորտի խոցելիությանը կլիմայական ազդեցությունների նկատմամբ, կբարելավի ագրոպարենային արժեքային շղթաների և պարենային համակարգի կատարողականը, կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կօգնի Հայաստանին կատարել ԱՍԳ ստանձնած պարտավորությունները:

Ծրագրի բաղադրիչներն են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կանաչ տնտեսության աջակցություն, գյուղացիական տնտեսությունների մակարդակով ներդրումներ, կլիմայախելամիտ գյուղատնտեսություն, շուկայական կապեր, լոգիստիկա և արժեքային շղթայի զարգացում։

 

Լրահոս

Դիտել ավելին