Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը (լուսանկարներ)

12 Ապրիլ, 2024 13:53
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը (լուսանկարներ)

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և մեր երկում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի:

Կողմերը խոսել են խորհրդարանական հարաբերություններից, կարեւորել համանման հանձնաժողովների միջև փոխգործակցության խորացումը:

Քննարկվել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին