Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ից ներմուծված տարբեր առաքանիներից հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ (տեսանյութ)

12 Ապրիլ, 2024 12:55
ԱՄՆ-ից ներմուծված տարբեր առաքանիներից հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ (տեսանյութ)

ՊԵԿ-ը ԱՄՆ-ից ներմուծված տարբեր առաքանիներից հայտնաբերել է 1405 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը հասնում է 70 միլիոն դրամի։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին