Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 101 դեպք

11 Ապրիլ, 2024 12:10
Բացահայտվել է հանցագործության 101 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածքի և ֆիզիկական ներգործության՝ 10-ական, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, զենքի, զինամթերքի առգրավման՝ 3, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ընտանեկան բռնության հետ կապված՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու ու բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 1 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 1, բնակարանային գողության ՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին